
«Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը նպատակ ունի միավորել բոլորիս ուժերը` Հայաստանի բնության գրկում և պատմամշակութային վայրերի և կոթողների հարակից տարածքներում կուտակված աղբը մեկ օրվա ընթացքում մաքրելու գաղափարի շուրջ: Հնարավո՞ր է արդյոք միավորվել և համատեղ ուժերով մաքրել Հայաստանը, կրթել սերունդ, որը գնահատում է իր շրջակա միջավայրը. Մենք կարծում ենք` ԱՅՈ, ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ համախմբվել և ս/թ սեպտեմբերի 15-ին իրականացնել «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ԱՂԲԻ» կարգախոսով առաջնորդվող համահայկական կամավորական ամենամեծ նախաձեռնությունը: Հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով արշավի ընթացքում նախատեսվում է իրականացնել նաև աղբի տեսակավորման և վերամշակման հնարավորությունների մասին կրթական և տեղեկատվական միջոցառումներ:
«Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia)


